Եգիպտական ափերի մոտ զբոսանավ է հրդեհվել. կան անհետ կորածներ

1 Min Read

Կարմիր ծովում՝ եգիպտական ափերի մոտ, զբոսանավ է հրդեհվել։ The Guardian-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկներից երեքը՝ ազգությամբ բրիտանացի, համարվում են  անհետ կորած։

Եգիպտոսի իշխանությունների հայտարարությանը հղում տալով՝ պարբերականը նշում է, որ «Hurricane» նավը զբոսաշրջիկներին տարել էր ծով՝ դայվինգի  նպատակով։ Հրդեհվող նավի անձնակազմից 12 եգիպտացի և 12 բրիտանացի զբոսաշրջիկ դուրս են բերվել ու տեղափոխվել Մարսա Շագրա կոչվող հանգստավայր։

Անհետ կորած 3 բրիտանացի զբոսաշրջիկների ինքնությունը դեռ պարզ չէ: Նրանց գտնելու համարորոնողական խումբ է ձևավորվել։

Աղբյուրի տվյալներով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել:

Կիսվեք այս հոդվածով