Հայաստանում ապրող հայերի ամենասիրած վայրերից մեկը արտարժույթի փոխանակման կետերն են: Արդեն 30 տարի շարունակվող արտագաղթի պայմաններում շատերն ապրում են հարազատների կողմից արտերկրից ուղարկված գումարների հաշվին: Ձևավորվել է մի հասարակություն, որտեղ զգալի թվով ընտանիքներ երկար ժամանակով բաժանված են ապրում. կամ կինն է մեկնում արտագնա աշխատանքի կամ ամուսինը:
Տնտեսություն՝ հենված արտագաղթած հայրենակիցների փոխանցումների վրա
Երկարատև խզված հարաբերությունները դառը հետևանքներ են թողնում. գաղտնիք չէ, որ ամուր ընտանիքն ամուր պետության հիմնաքարն է:
Վերադառնալով արտարժույթի փոխանակման կետերին՝ նշենք, որ գուցե ի ուրախություն շատերի՝ 2022թ-ին 2021թ-ի համեմատ արտարժույթի փոխանակման կետերի թիվն աճել է 3%-ով՝ կազմելով 220 միավոր:
Դրանք 2022թ-ին ունեցել են ակտիվ գործունեություն, որի արդյունքները ներկայացված են ստորև.
Գծապատկեր 1. Արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը 2022թ.-ին
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022թ-ին ռուսական ռուբլու շրջանառությունը 2021թ-ի համեմատ աճել է մոտ 3 անգամ՝ կազմելով 65,495,876 հազ. միավոր:
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ դոլարը, որի շրջանառությունը կազմել է 1,548,549 հազ. միավոր՝ 2021թ-ի համեմատ աճելով 47%-ով:
Երրորդ տեղում է եվրոն: Վերջինիս շրջանառությունը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 71%-ով՝ կազմելով 255,545 հազ. միավոր:
Ընդ որում՝ նկատենք, որ շրջանառությունը տեղի է ունեցել 2022թ-ին 2021թ-ի համեմատ ռուբլու առքի և վաճառքի միջին փոխարժեքի համապատասխանաբար 7%-ով և 8%-ով անկման, ԱՄՆ դոլարի առք և վաճառքի միջին փոխարժեքի 14%-ով անկման, և եվրոյի առք և վաճառքի միջին փոխարժեքի 24%-ով անկման պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում