Վերջերս տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը։ Հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները կատարեցին Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործությունները, իսկ համերգային ծրագիրը եզրափակվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսով։
Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։
Սմբատյանն այս գաղափարի շուրջ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, ովքեր վերահսկում են պատանիների պրոֆեսիոնալ աճը և հանդես են գալիս որպես հիմնադրամի դեսպաններ։
Ֆասթ Բանկի, Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս:
Fast Bank-ը, որպես նոր բանկ շարունակում է տրանսֆորմացիոն գործընթացը՝ ձգտելով հասնել այն տեսլականի իրագործմանը, որ դրել է իր առաջ․ այն է՝ նպաստել հասարակության ֆինանսական գրագիտության զարգացմանը, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ, ֆինանսական խորհրդատուի համբավ, արդարացնել Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։