Մեկ օրում՝ անձնական ունեցվածքի գողության 12 դեպք. բացահայտված հանցագործություններն՝ ամփոփ

1 Min Read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ 


Մեկ օրում գրանցվել է խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6 դեպք. հանցագործություններն՝ ամփոփ


Մասնավորապես՝
▪️անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման` 12-ական,
▪️խարդախության՝ 6,
▪️մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողությունների ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական,
▪️հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ՁՊՎ-ից փախուստի, անօրինական միգրացիայի կազմակերպման, ապօրինի ազատությունից զրկելու և ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընտանեկան բռնության ու մշակումն արգելված բույսեր աճեցնելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`
Կիսվեք այս հոդվածով