Մինչ աշխարհը հետևում է Ռուսաստան-Արևմուտք-Ուկրաինա հակամարտությանը և քննարկում, թե քանի միլիարդների հասնող գումարներ են կորում ուկրաինական խառնարանում՝ աշխարհի մյուս անկյունում Զարգացման նոր բանկը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ՝ կառույցին անդամակցելու հարցի շուրջ։
Երբևէ լսե՞լ եք, որ աշխարհում այդպիսի կառույց կա՝ Զարգացման նոր բանկ: Վերջինիս նախկինում անվանում էին ԲՐԻԿՍ բանկ: Այո,՛ նրա հիմնադիրները ԲՐԻԿՍ անդամ պետություններն են: Առաջին անգամ այսպիսի կառույց ստեղծելու մասին առաջարկել է ԲՐԻԿՍ-ի անդամ Հնդկաստանը: Այս գաղափարը մեծ հավանության արժանացավ նաև միության մյուս անդամների կողմից և 2015թ-ին բանկը սկսեց իր գործունեությունը: Ներկայումս բանկը ղեկավարում է տնտեսագետ, Բրազիլիայի 36-րդ նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Զարգացման նոր բանկը ստեղծվել է ֆինանսավորելու ինչպես անդամ պետություններում, այնպես էլ այլ պետություններում իրականացվող տրանսպորտային, ենթակառուցվածքային և այլ լայնածավալ ծրագրեր: Այս կառույցի ստեղծման դրդապատճառներից է նաև անդամ պետությունների դժգոհությունը համաշխարհային նշանակություն ունեցող այնպիսի կառույցներից ինչպիսիք են Միջազգային արժութային ֆոնդը և Համաշխարահին բանկը: ԲՐԻԿՍ անդամ պետությունները կարծում են, որ ֆինանսական այդ կառույցների որոշումները խիստ քաղաքականացված են:
Ինչ-որ իմաստով ստացվում է, որ Զարգացման նոր բանկն աստիճանաբար վերածվում է Համաշխարահային բանկին և Միջազգային արժությային ֆոնդին մրցակից կառույցի, ինչպես նաև ակտիվ քարոզում է ապադոլարիզացումը: Այս հակասությունների համատեքստում Սաուդյան Արաբիայի անդամակցումը կառույցին էապես կամրապնդի դիրքերն աշխարհում:
Զարգացման նոր բանկի վարկանիշը, որը տրվել է միջազգային հեղինակավոր Fitch Ratings-ը и S&P Global Ratings-ի կողմից, կազմել է AA+: Այս առումով բանկը հեշտությամբ կարող է ներդրումներ ներգրավել:
Հետաքրքիր է հասկանալ՝ Զարգացման նոր բանկը որևէ կերպ ֆինանսավորու՞մ է ՀՀ տնտեսությունը, թե ոչ: Բանկի հիմնական բաժնետերերին կարող ենք ծանոթանալ ստորև.
Գծապատկեր 1. Զարգացման նոր բանկի հիմնադիրների և նոր անդամների ունեցած բաժնեմասերը
Ինչպես նկատում ենք Գծապատկերից, հիմնադիրները՝ ՌԴ, Հնդկաստան, ՉԺՀ, ՀԱՀ և Բրազիլիա, տիրապետում են յուրաքանչյուրը 18.98% բաժնեմասերի: Նոր անդամներ են համարվում Եգիպտոսը, որը տիրապետում է 2.27% բաժնեմասին, Բանգլադեշը՝ 1.79% բաժնեմասով և ԱՄԷ-ն՝ 1.06% բաժնեմասով:
Զարգացման նոր բանկը իրականացնում է մեծածավալ ծրագրեր, որոնց մի մասին կարելի է ծանոթանալ ստորև բերված գծապատկերում.
Գծապատկեր 2. Զարգացման նոր բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը 2023թ-ին
Դեռևս տարին չսկսած՝ Զարգացման նոր բանկն արդեն ֆինանսավորել է տրանսպորային ոլորտին ուղղված 3 ծրագիր, որից 2-ը՝ Չինաստանում, 1-ը՝ Հնդկաստանում:
3 նախագիծ իրականցվում է Բրազիլիայում՝ ջրային ոլորտում և 2-ը՝ տարբեր ոլորտներում: Անշուշտ, ներկայացված և ապագայում իրագործվելի ծրագրերն էապես նպաստելու են անդամ և ոչ անդամ պետությունների շփմանը, ինչպես նաև բարեկեցության բարձրացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում