Wildberries-ի նոր մրցակիցը. «Ozon» առևտրային հարթակը գալիս է Հայաստան

2 Min Read

Լուրեր են շրջանառվում, որ 2023թ-ի աշնանը հայաստանյան շուկա է մտնելու ռուսական «Ozon» առևտրային հարթակը: Անշուշտ, այս նորությունը կարելի է դրական համարել: Չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռևս ծանոթ չէ ռուսական «Ozon» առևտրային հարթակին և չի երևում թե ինչպիսի անակնկալներ կմատուցվեն, մրցակցության տեսանկյունից տեղի է ունենում դրական տեղաշարժ:

Հայաստանում կան տարբեր առևտրային հարթակներ, որոնցից շուրաքանչյուրը գրավել է շուկայի որոշակի հատված: Ռուսական առևտրային հարթակներից հանրության շրջանում հայտնի է «Wildberries»-ը, որի ծառայություններից օգտվում են թե՛ սպառողները, թե՛ բիզնես շրջանակները: Սակայն, առևտրային այս հարթակի մասով պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Բացի այդ՝ նկատելի են ընկերության՝ Հայաստանում ունեցած մենաշնորհային դիրքից օգտվելու նախանշանները: Հետևաբար, ռուսական ևս մեկ առևտրային հարթակի մուտքը Հայաստան կստեղծի ակտիվ մրցակցային պայմաններ, ինչի արդյունքում պետք է որ է՛լ ավելի բարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Նոր հարթակի մուտքը նաև կազդի Հայաստանում առևտրաշրջանառության ծավալների վրա, որը 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է 1,408,959.4 մլն դրամ:

Վերջինս 2022թ-ի հունվար-ապրիլի համեմատ աճել է  մոտ 23%-ով: Նկատենք, որ առևտրաշրջանառության ծավալների աճին նպաստել են աճերը մի քանի ուղղություններով.

Գծապատկեր 1. Մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտրաշրջանառության ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում

2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում ընդհանուր առևտրաշրջանառության ծավալների 60%-ը կամ 849,817.2 մլն դրամը պատկանում է մեծածախ առևտրին: 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ մեծածախ առևտրի ծավալները աճել են մոտ 38%-ով:

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալներում 35% մասնաբաժին ունի մանրածախ առևտուրը: Վերջինիս ծավալները 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.2%-ով՝ կազմելով 494,364.4 մլն դրամ:

Ավտոմեքենաների առևտրի շրջանառության ծավալների մասնաբաժինը առևտրի ընդհանուր շրջանառության ծավալներում կազմում է մոտ 5%:


Հայաստանն ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ․ ներմուծման ծավալները՝ թվերով

 


 

Տպավորիչ է այն, որ 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների  առևտրի շրջանառության ծավալների աճը կազմել է մոտ 40%՝ հաստատվելով 64,778 մլն դրամ մակարդակում: 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով