Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 2 մլրդ 158 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ, ամենամեծ ծավալի արտահանումն իրականացվել է Ռուսաստան: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Հայաստանը տարվա առաջին եռամսյակում ներմուծել է 3 մլրդ 645 մլն դոլարի ապրանք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 1 մլրդ 880 մլն դոլարի ապրանք։ Թվերի համեմատությունից պարզ է դառնում որ ներմուծումը ևս գրեթե կրկնապատկվել է։
Ըստ արժեքի՝ Հայաստանն ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ։ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է ներմուծվել 793 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2,8 անգամ։
Երկրորդ տեղում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ շուրջ 693 մլն դոլարի։ Նախորդ տարվա համեմատ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծումն աճել է շուրջ 5,4 անգամ։
Երրորդ տեղում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերն են, որոնց ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 5 անգամ։
Banksnews.am-ը ներկայացնում է 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ամենաշատը ներմուծված 8 ապրանքախմբերը՝ ըստ արժեքի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում