Բոլոր քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել իրենց կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից:
Դիմումը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d:
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը Դուք ընտրել եք և այդ մասին հաղորդագրություն կուղարկի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։