2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ. 146 հազար, 2022 թ. 116 հազար զբոսաշրջիկ): Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից:
2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են՝
Ռուսաստանը (շուրջ 52%),
Վրաստանը (12%) և
Իրանը (6%):
Մայիս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 50%-ը 36-63 տարեկան են, իսկ 25%-ը՝ 26-35 տարիքային խմբում: