Ըստ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցի՝ 2023-ին կանխատեսվում է, որ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024թ.-ին կանխատեսվում է 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
Հարևան երկրների մասով կանխատեսումները հետևյալն են՝
Թուրքիայի տնտեսական աճը 2023թ-ին գնահատվում է 3,2 %, 2024-ի համար կանխատեսվում է 4,3 % , իսկ 2025թ-ին՝ 4,1%:
Ադրբեջանի համար այս տարի տնտեսական աճ է կանխատեսվում ընդամենը 2.2 %: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6 % տնտեսական աճ:
Վրաստանը կանխատեսվող ցուցանիշներով ավելի մոտ է Հայաստանին՝ 2023թ-ին տնտեսական աճը գնահատվում է 4,4 %: Ե՛վ 2024-ին և 2025թ-ին տնտեսական աճը, ըստ ՀԲ-ի, Վրաստանում կկազմի 5.0%: