ԱԱԾ զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել հիփոթեքային ծրագրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ազգային անվտանգության մարմինների ծառայողները արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու իրավունք կստանան։

Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող, 2019թ–ին ընդունված որոշումը, որտեղ շահառուների ցանկում ավելացվել են նաև ԱԱԾ աշխատակիցները։

Ինչպես կառավարության նիստում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, որոշման նպատակն է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել բացառապես ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ գտնվող անձանց բնակարանային խնդիրը։

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով