Եթե դուք բիզնես աշխարհից եք, ուրեմն հաճախ եք ճամփորդում, եթե հաճախ եք ճամփորդում ուրեմն ձեզ հաստատ պետք է IDBank-ի նորեկը՝ Visa Platinum Business քարտը։Այս քարտի միջոցով կարող եք անվճար օգտվել աշխարհի 1000 օդանավակայանների Lounge սրահներից։
Նման գրավիչ առաջարկներով քարտն, իհարկե, միայն ճամփորդող բիզնեսմենների համար չէ։ Visa Platinum Business քարտի հետ IDBank -ը մեծ նորություն է բերում հայկական ֆինանսական շուկա։
Visa Platinum Business քարտով կարելի է տասնյակ վճարումներ անել հենց կազմակերպության անունից։ Ձեր ընկերության կոմունալ ծառայություներից մինչև մեքենաների վարձակալություն, առցանց գնումներ, հյուրանոցների արագ և առցանց ամրագրումներ և այս ամենը` աշխարհի ցանկացած կետում։ Ընդ որում՝ որևէ լրացուցիչ քայլ հարկային պարտավորությունների կատարման համար Ձեզնից չի ակնկալվում, վճարումը կատարվում է հենց ընկերության հաշվից։ Visa Platinum Business քարտի առավելություններից մեկն էլ ճամփորդության ապահովագրությունն է շահավետ պայմաններով։
Ի դեպ, քարտապանները լիարժեք հաշվետվություններ են ստանում այս քարտով կնքված բոլոր գործարքների մասին, դե իսկ քարտը կորցնելու դեպքում էլ, անգամ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, կարելի է նորը ձեռք բերել. մի քանի օրվա հարց է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում