Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների եռյակում է

1 Min Read

Ռուսաստանցիների շրջանում այս ամառվա լավագույն արտասահմանյան ուղղությունների թոփ-10-ում են ընդգրկվել Ֆլորենցիան և Մեխիկոն, ընդ որում՝ հանգստի համար ամենապահանջված ուղղություններն են Ստամբուլը, Մինսկը և Երևանը։

«Հյուրանոցների ամրագրման թոփ քաղաքներն են Ստամբուլը, Մինսկը, Երևանը, Բաքուն և Դուբայը: Այս քաղաքները կազմում են բոլոր ամրագրումների մոտ 40%-ը: Առաջին անգամ Մեխիկոն, Ֆլորենցիան և Բելեկը հայտնվել են կացարանների ամրագրման թոփ տասնյակում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասում են փորձագետները։

Այս տարի, ուսումնասիրությունների համաձայն, ռուսաստանցիների շրջանում պահանջարկ ունեցող արտասահմանյան ուղղությունների ցանկն ընդլայնվել է։ Չնայած նրան, որ Հայաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ առաջատար դեպի այդ երկրներ գնված ավիատոմսերի առումով (օտարերկրյա ամրագրումների 40,6%-ը), ռուս ճանապարհորդներն ավելի հաճախ են թռչում Թայլանդ, Ինդոնեզիա, Ֆրանսիա, Ուզբեկստան և Կուբա:

Հոդվածում նշվում է նաև, որ որպես ամառային արձակուրդների համար նախընտրելի ուղղություն՝ այս տարի 2022 թ-ի համեմատ 14%-ով ավելի քիչ են ընտրում, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Վրաստանը և Ղրղզստանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով