Որոնք են ամենաթանկ բրենդն ունեցող ավիաընկերությունները

2 Min Read

Արդեն ամառ է, իսկ դա նշանակում է, որ շատերն են ճանապարհորդության պլաններ կազմում: Հայերը նույնպես սիրում են ուղևորվել տարբեր երկրներ և անմոռանալի ակնթարնթներով ու տպավորություններով սոցցանցներում կիսվել ընկերների հետ: Մարդկության զգալի մասը հանգիստը սկսում է կազմակերպել ամիսներ առաջ:

Ինչևէ, առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել վsտահելի ավիաընկերություններ՝ սպասարկման բարձր մակարդակով: Ընդհանուր առմամբ, ավիափոխադրումների ոլորտը սկսել է արագ վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից հետո: Մինչև կորոնավիրուսը ավիափոխադրումների շուկայում 2004թ-ին արձանագրված 1.9 մլրդ ուղևորներից 2019թ-ին ցուցանիշը հասել էր 4.7 մլրդ ուղևորի, իսկ 2020թ-ին փոխադրված ուղևորների թիվը վերադարձել էր 1.8 մլրդ ուղևոր մակարդակին:

Այս ամենի արդյունքում ավիափոխադրումների ոլորտում 2019թ-ի համեմատ 2020թ-ին հասույթի ծավալները նվազեցին 54%-ով: Սա այն պարագայում, երբ 2019թ-ին ավիափոխադրման ոլորտի հասույթի ծավալները կազմում էին $838 մլրդ:

Այսօր ավիաոլորտը դինամիկ զարգանում է: Աշխարհի ամենաարժեքավոր բրենդն ունեցող ավիաընկերությունների ընդհանուր արժեքը 2022թ-ին կազմել է $24.1 մլրդ:
Մասնավորապես, աշխարհի 5 ամենաարժեքավոր բրենդը ունեցող ավիաընկերություններին կարող եք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 1. Աշխարհի ամենաարժեքավոր բրենդն ունեցող ավիաընկերությունները

Համաձայն վիճակագրական տվյալների՝
I հորիզոնականում է հայտնվել Delta ավիափոխադրողը, որի բրենդի արժեքը կազմում է $7.3 մլրդ:
II հորիզոնականում է American Airlines-ը, որի բրենդի արժեքը հաստատվել է $6.3 մլրդ մակարդակում:
III տեղում է հայտնվել ևս մեկ ամերիկյան ավիափոխադրող՝ United Airlines-ը` $5.5 մլրդ բրենդի արժողությամբ:

Այս ցուցակում են գտնվում Մերձավոր Արևելքի ավիափոխադրողներից Emirates-ը` բրենդի $5 մլրդ, և կանադական Air Canada ավիաընկերությունը` բրենդի $2.5 մլրդ արժողությամբ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով