Սևանա լճում ձկնորսությունն օրինականացնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թ. ընթացքում 600 տոննայի քվոտա է հատկացրել 800 ձկնորսի։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Սևան ազգային պարկում 2022 թ. ընթացքում 10 մլն դրամի հատկացում ենք արել` սիգի և խեցգետնի պաշարների հաշվառման համար։ Արդյունքում, լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել»,– ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում