Շենգենյան վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Վիզաների ազատականացման հարցը մեր և Եվրոպական միության անդամ հանդիսացող առանձին երկրների օրակարգերում մշտապես ակտիվորեն քննարկվում է։ Գրեթե բոլոր դեպքերում աջակցություն ենք ստանում։ ԵՄ–ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք, բայց այս թեմայի շուրջ դեռևս այդ կոնսենսուսին հասնել հնարավոր չի եղել»,– նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում