Որ դեպքում ԵՄ-ն Հայաստանին կտա խոստացված 2.8 մլրդ-ը. պարզաբանում է նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո ստանալու վերաբերյալ, բայց ասել են` կտան, եթե ծրագրեր լինեն։ Այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով