Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստեր բանկերի առաջացման պատմությունից։
Հիփոթեքը հորինել են հին հույները
Հին Հունաստանում վաշխառուները վարկառուների տների մոտ տեղադրում էին «hypotheke» գրությամբ ցուցանակներ։ Եթե պարտապանը երկար ժամանակ չէր կարողանում վերադարձնել պարտքը, ապա նրա տունը դառնում էր պարտատիրոջ սեփականությունը: Նույն սկզբունքով հիփոթեքը աշխատում է մինչ օրս։
Տաճարները վարկեր էին տալիս
Հին հունական տաճարները վաշխառուների մրցակիցներն էին։ Հարուստ նվիրատվություններ ստանալով՝ աղոթատների քուրմերը հնարավորություն ունեին փոխառություն տալու: Բացի այդ, տաճարների հուսալի պատերը գրավում էին շատերին, ովքեր ցանկանում էին իրենց խնայողությունները պահ տալ հոգևորականներին։
Հռոմեական կայսրությունում չվճարված պարտքերի համար կարող էին ստրկացնել
Հռոմեացիները չէին խնայում պարտապաններին: Նույնիսկ փոքր պարտքի դիմաց վարկատուն իրավունք ուներ պարտապանին նետել բանտափոսը։ Եթե որոշակի ժամկետում վարկառուի հարազատները կամ ընկերները չէին վերադարձնում պարտքը, ապա նրան կարող էին վաճառել ստրկության՝ իրենց փողը ետ ստանալու համար։
Առաջին բանկերը ստեղծվել են Վենետիկում
Հանրային բանկի հիմնադրման մասին առաջին օրենքը հրապարակվել է 1584 թվականին Վենետիկում։ Իսկ մինչ այդ Իտալիայի տարածքում կային դրամափոխներ, որոնք փոխանակում էին տարբեր երկրների մետաղադրամներ, ի պահ վերցնում այլ քաղաքացիների փողերը և վարկ տալիս։
Իտալիայում կարելի է գրավ դնել պանիրը
Իտալիայի հյուսիսում մի քանի բանկեր տեղական ֆերմերներին պարմեզան պանրի դիմաց վարկեր են տալիս: Պանրի գլուխները պահվում են բանկային պահեստարաններու մինչև 2-3 տարի և հասունանում են: Բանն այն է, որ պարմեզանը համարվում է պանրի ամենաթանկ տեսակը։ Եթե պանրագործ վարկառուն ժամանակին չի վերադարձնում գումարը, բանկիրները վերցնում են պանիրը և վաճառում՝ իրենց կորուստները ծածկելու համար:
Թագավորները հազվադեպ էին վերադարձնում վարկերը
Պատմության մեջ ամանաանհուսալի վարկառուները համարվում էին միապետները։ Նրանք մեծ պատրաստակամության փող էին վերցնում, բայց հազվադեպ էին հիշում վերադարձնելու մասին։ Իսկ եթե վարկատուն անմտություն էր ունենում թագավորից կամ նրա ընտանիքի անդամներից պահանջել վերադարձնել գումարը՝ այն էլ տոկոսներով, ապա նրան պարզապես սնանկացնում էին կամ վտարում էին երկրից։
Յուրաքանչյուր բանկ ունի անցանկալի հաճախորդների ցուցակ
Վարկային կազմակերպություններն ունեն պոտենցիալ ու խնդրահարույց հաճախորդների ոչ պաշտոնական ցուցակներ։ Ներքին կարգով խորհուրդ չի տրվում նրանց վարկեր տրամադրել կամ այլ ծառայություններ մատուցել։ Հիմնականում այց ցանկում դատական ոլորտի հետ առնչվող մարդիկ են, լրագրողներ, իրավաբաններ, ինչպես նաև անհատ ձեռներեցներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում