Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում արտահանման և ներմուծման գործընթացները փոքր-ինչ դանդաղել են: Փոխանակվող ապրանքատեսակների շարքում հատուկ տեղ և նշանակություն ունեն պարենային ապրանքները: Բազմաթիվ երկրներում պարենային ապրանքների սուր անհրաժեշտություն կա:
Պարենային անվտանգությունն ու պարարտանյութերի շուկան. որո՞նք են առաջատար երկրները
Մյուս կողմից էլ կան երկրներ, որոնք պարենային ապրանքներ իրացնելու լայն հնարավորություն ունեն: Արդյունքում տեղի է ունենում շահավետ առևտուր: Հայաստանը ոչ միայն պարենային ապրանքներ ներմուծող, այլև արտահանող երկիր է: Ապրանանքերի ներմուծման մասով առկա են 2023թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնք, համադրելով նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, հնարավոր է հասկանալ ներկայիս զարգացումները.
Գծապատկեր 1. Մի շարք պարենային ապրանքների ներմուծման ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ում, ներմուծման ծավալների զգալի աճ է արձանագրվել ձվի մասով: Վերջինիս ծավալներն աճել են 68%-ով, որի արդյունքում ձվի ներմուծման ծավալները կազմել են 97.7 տոննա:
Զգալի է նաև ցորենի ներմուծման աճը, որը կազմել է 38%: Հայաստանը 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծել է 85,593.1 տոննա ցորեն:
Ներմուծման ծավալների ամենամեծ անկումը արձանագրվել է խոզի մսի մասով: Վերջինս նվազել է 42%-ով՝ կազմելով 1,435.7 տոննա:
Զգալի անկումներ նկատվել են բանջարեղենի, տավարի մսի և շաքարի ներմուծման ծավալների մասով: Վերջինս կրճատվել է 31%-ով, որի արդյունքում Հայաստան է ներմուծվել 1,8197.7տ բանջարեղեն, 573.8տ տավարի միս, և 766.1տ շաքար:
Ինչպես նշվեց վերևում, Հայաստանը նաև պարենամթերք արտահանող երկիր է: 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ մի շարք պարենային ապրանքների գծով արտահանման ծավալների փոփոխությունը եղել է հետևյալը.
Գծապատկեր 2. Մի շարք պարենային ապրանքների արտահանման ծավալների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում՝ 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ
Գծապատկեր 2-ից տեղեկանում ենք, որ ձվի արտահանման ծավալներն աճել են 117%-ով՝ կազմելով 164 տ:
Հանքային ջրերի և գինու արտահանման ծավալները աճել են համապատասխանաբար՝ 81%-ով և 74%-ով: Արդյունքում հանքային ջրերի և գինու արտահանման ծավալները կազմել են համապատասխանաբար 10,271.9 տոննա և 2,319 տոննա:
Արտահանման ծավալների զգալի անկում՝ 91%-ով և 44%-ով, դիտվել է համապատասխանաբար պանիրի և բանջարեղենի պարագայում: Վերջիններիս մասով արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել են համապատասխանաբար 38.8 տոննա և 7,047 տոննա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում