2015 թվականից մինչեւ 2020 թվականը Արցախի տնտեսությունը աճել է շատ տպավորիչ տեմպերով, երկնիշ թվերով։ Այս մասին նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը` ՀՀԿ ԵԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՀՀԿ Տնտեսական հանձնաժողովի կազմակերպած «44-օրյա պատերազմի և Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Արցախի ՀՆԱ-ն 2019-ին կազմել է 342 միլիարդ դրամ։ Ալեքսանյանի խոսքով՝ Արցախում երբեք ՀԱՆ-ի նման ցուցանիշ չի եղել։
Նրա խոսքով՝ մինչև 2019 թվականը Արցախի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայությունների ոլորտը կայուն աճ են գրանցել, այնպիսին, որը կերազեր ունենալ ցանկացած միջին արևելաեվրոպական երկիրը։ Սակայն այս ոլորտներում 2019-ին անկում գրանցվեց, բացառությամբ շինարարությանը, որը 2021 թվականին աճեց, դա էլ պայմանավորված էր բնակարանաշինության։
«ՀՆԱ-ի ցուցանիշը եթե վերլուծենք, ապա 2019-ի համեմատ գյուղատնտեսությունը անկում է ապրել 60%-ով ՝2021 թվականին, արդյունաբերությունը՝ 45%-ով, որից 35%-ով՝ հանքարդյունաբերությունը, առեւտուր եւ ծառայությունները՝ 20%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը գահավիժել է 2021-ին, իսկ 2018-19 –ին գյուղատնտեսությունն նախանձելի աճ էր գրանցում»-ասաց տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում