Հայտնի է՝ որքան են կազմել հարկային եկամուտների մուտքերը հունվար-մայիս ամիսներին

1 Min Read

ՊԵԿ-ը 2023 թ հունվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է ՊԵԿ-իցԼ

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:

Կիսվեք այս հոդվածով