Ոստիկանների ատեստավորման ժամանակ հաշվի կառնվի նաև վարկային պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կառավարության նիստում սահմանվեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Դեռևս անցած ամիս արդեն իսկ Ազգային ժողովը հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և մեկամսյա ժամկետում Կառավարությունը պետք է հաստատեր ատեստավորման կարգը, նաև՝ հավելավճարների չափերը։ Ըստ այդ կարգով նախատեսվում են ատեստավորման անցկացման առանձնահատկությունները։

Ատեստավորումը իրականացվելու է երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, որով ստուգվելու է ոստիկանության ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում՝ գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին»,- ասաց Սարգսյանը։

Ատեստավորումը իրականացվելու է թեստային մակարդակով՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով։

Ատեստավորման ժամանակ հաշվի է առնվելու ոստիկանի վարկային պատմությունը՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով