Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ էին կատարվել, որոնք նպատակ ունեին կարգավորել, թե հարկ վճարողը միասնական հաշվից որ դեպքերում կարող է իր՝ հարկային մարմնում նշված հարկային հաշվից տարբերվող հաշվին գումար փոխանցել, իսկ հիմա ենթաօրենսդրական ակտով կարգավորվում են այդ դեպքերը։
Այս մասին կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը։
Նախկինում հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր, և դա բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի։ Այժմ դա հնարավոր չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում