Որքան է կազմում նախադպրոցական հաստատությունների թիվը ՀՀ-ում. Որքան երեխա է հաճախում մանկապարտեզ

1 Հունիսի, 2023
3 Min Read
Որքան է կազմում նախադպրոցական հաստատությունների թիվը ՀՀ-ում. Որքան երեխա է հաճախում մանկապարտեզ

Հունիսի 1-ն է՝ միջազգային օրացույցի ամենակարևոր տոներից մեկը. աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության օրը։ Օր, որի գլխավոր հերոսներն են բոլոր ծնողների կյանքում ամենագլխավոր անձինք՝ երեխաները։  Հայի համար երեխան չափազանց կարևոր տեղ ունի և ամեն ինչ պտտվում է մեր երեխաների շուրջը՝ նույնիսկ աշխարհը։ Չափազանցություն չի լինի, եթե փաստենք, որ հայ ծնողները գուցեև ամենանվիրյալ ծնողներն են մոլորակում և գուցե միակն իրենց տեսալկով, որ իրենց երեխաներին մեծացնում ու ձգտում են ուղեկցել մինչև խոր ծերություն։

Եվ չնայած այս ամենին՝ մեզ համար կարևորագույն ու ամենաթանկ էակների տոնը՝ Երեխաների պաշտպանության օրը Հայաստանում աշխատանքային է։ Կարծում ենք սա արդար չէ. սահմանափակվում են ծնողների իրավունքները ՝մեկ ամբողջ օր սեփական երեխաների հետ անցկացնելու տեսանկյունից։ Գուցե  կառավարությունը վերանայի այս որոշումը և մյուս տարի այս օրն արդեն դառնա ոչ աշխատանքային: Հորդորում ենք չզրկել թե՛ ծնողներին և թե՛ երեխաներին՝ հունիսմեկյան տոնը միասին անցկացնելու հաճույքից:



Հայաստանում ծնված երեխաների ամենատարածված անունների թոփ հնգյակը 2022 թվականին


Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ կցանկանայինք անդրադառնալ նախադպրոցական հաստատությունների գործունեությանը (ՆՀԳ)։

Այստեղ առանձնացվում է երեք մակարդակ՝ մսուր մանկապարտեզները, մանկապարտեզները և դպրոց-մանկապարտեզները։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ին Հայաստանում առկա են 252 միավոր մսուր մանկապարտեզներ, 535 մանկապարտեզներ և 194 դպրոց-մանկապարտեզներ։

ՆՀԳ-ներում հաճախող երեխաների թվաքանակը 2022թ-ին կազմել է 75,089 մարդ։ ՆՀԳ-ներում աշխատողների թվաքանակը 2022թ-ին կազմել է 16,040 մարդ։ ՆՀԳ-ների գործունեությունը 2022թ-ին ուսումնասիրելիս կցանկանանք անդրադառնալ հետևյալ առանցքային ցուցանիշներին․

Գծապատկեր 1․ Համայնքային և գերատեսչական ՆԴՀ-ների գործունեության տեսակարար ցուցանիշներն՝ ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 2022թ-ին

Առաջին կարևոր ցուցանիշը վերաբերում է համայնքային և գերատեսչական ՆԴՀ-ներ հաճախող երեխաների թվաքանակին 100 տեղի հաշվով։  ՎԿ-ի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՆՀԴ-ներում առկա են ազատ տեղեր։ Մասնավորապես, Երևանում 100 տեղի հաշվով երեխաների թվաքանակը կազմում է 93,8 մարդ։

Մարզերում իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է։ Մասնավորապես, Տավուշում ՆՀԴ հաճախող երեխաների թվաքանակը 100 տեղի հաշվով կազմել է 74 մարդ՝ ամենացածրը հանրապետությունում։ Այս պարագայում հարց է առաջանում ինչու՞ են հերթեր գոյանում։ Անշուշտ, հերթերի հարցը մտահոգում է բազմաթիվ ծնողների։ Հետևաբար, հարցը կարգավորման կարիք ունի։

Մյուս ցուցանիշը  ՆՀԴ հաճախող երեխաների թվաքանակն է մեկ մանկավարժի հաշվով: Վերջինիս առավելագույն մակարդակներ դիտվել են Լոռիում և Երևանում, որտեղ 1 մանկավարժին բաժին է ընկնում մոտ 13 երեխա։ Այս ցուցանիշը փոքր-ինչ գերազանցում է ՀՀ մակարդակը, որը կազմում է 11,4 մարդ։

Երեխաների թվաքանակը մեկ մանկավարժի հաշվով ամենաքիչը Արագածոտնի մարզում է՝ 7 մարդ։

Եվ վերջապես, հետաքրքիր է ուսումնասիրել երեխաների թվաքանակը դաստիարակչական մեկ խմբի հաշվով։ Վերջինիս նվազագույն մակարդակը դիտվել  է Վայոց Ձորում, որտեղ մեկ դաստիրակչական խմբի հաշվով առկա է մոտ 20 երեխա։ Առավելագույն մակարդակ դիտվել է Արագածոտնի մարզում՝ մոտ 30 երեխա։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն