ՔՊ-ն 523 նվեր է ստացել, որը հայտնի չէ՝ ումից, ինչի համար. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրջագույն բախումներ են ունենում Հայաստանում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այս դահլիճում նստած քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջանում, ձգտել ժողովրդավարության… Օրինակ Վարդենիսում՝ մեր տանը, մենք հերթով ենք քնում, որովհետեւ մենք չգիտենք՝ գիշերն ինչ կլինի… Սա՝ որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում սահմանամերձ շրջանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում։

Խոսելով Հայաստանում թիվ 1 բրենդ հռչակված ժողովրդավարության մասին, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին վտանգներ չեն սպառնում ժողովրդավարությանը, ես ուզում եմ մի քանի այդպիսի ներքին սպառնալիքներից խոսել»,-ասաց Թովմասյանն ու մանրամասն անդրադարձավ ժողովրդավարության  կարեւոր 3 տարրերին՝ ազատ մեդիա, դատական համակարգ, պայքար կոռուպցիայի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով