2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունում կապիտալ ծախսերը թերակատարվել են (67.4 %), բայց ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե ամբողջապես՝ 97.3 %-ով։
Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության կատարողականը։
Փոխնախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվում են դպրոցաշինության ոլորտում` «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ԿԳՄՍՆ-ն նախատեսել է 21 ծրագրեր, 179 միջոցառումներ, իսկ փաստացի կատարվել է 21 ծրագիր և 205 միջոցառում` 26 միջոցառում ավելին, քան պլանավորած էր։
Փոխնախարարը նշեց, որ բյուջետային ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 15.9 %-ով կամ շուրջ 27 միլիարդ 796 միլիոն դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում