Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել է, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Մասնավորապես, նա հայտնել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արգելանք է դրվել իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։
Ըստ քաղաքացու՝ կատարողական վարույթների կարճման և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու նպատակով իր պարտավորության չափով բռնագանձում կատարելու համար մոտ 10 օր առաջ համապատասխան դիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, մինչդեռ արգելանքը չի հանվել։
Բարձրացված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու ներկայացուցիչների հետ։ Արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում, նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում