Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին. Գեղամ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց  ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր բենզինի թանկացմանը։

«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,– ասաց Գևորգյանը։

Գևորգյանը հայտնեց, որ իրենք ունեն ինքնարժեքի մասին տվյալներ, որոնք պատրաստ են փակ ռեժիմով քննարկման դեպքում ներկայացնել պատգամավորներին։

«Ավելին ասեմ` այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով»,– ասաց Գևորգյանը` համեմատության համար նշելով, որ Վրաստանի բենզալցակայաններում այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժե 364-365 դրամ, իսկ Հայաստանում նույն տեսակի բենզինի վաճառքի գինը մինչև վերջին թանկացումը տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն