Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։
Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում, ինչ Հայաստանը Իրանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել, այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։
«Կարծում ենք, որ դա լավ ցուցանիշ է։ Բայց նաև գիտեք, որ կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առևտուրն առավել զարգացնելու ուղղությամբ․ պատճառները և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ։ Բայց մենք հիմա պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունն այդ երկրների հետ ևս»,- ասաց նախարարը։
Իսկ ռուսական շուկայի հետ աշխատանքը մի փոքր այլ բնույթ ունի, ընդգծեց Քերոբյանն ու հավելեց, որ այնտեղ փորձում են չկենտրոնանալ մեկ անձի կամ ինստիտուտի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում