Որքան է կազմել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022-ին. պարզաբանում է Քերոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 %-ն է»,- հայտարարեց Քերոբյանը։

Նա հիշեցրեց , որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 %-ը։

Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 %,  բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության նախանշած թիրախին։

Share This Article
Թողնել մեկնաբանություն