Կիրակի օրը միջազգային ու տեղական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված էր Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վրա, որը, ինչպես գիտենք, ավարտվել է 20 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակով:
Տարածաշրջանային կոմունիկացիների բացումը միայն հայկական կողմից կախված չէ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Փաստորեն Էրդողանը, հենց ընտրությունների օրը բացահայտ փողեր բաժանելով, կարողացել է բավականին փոքր տարբերությամբ հաղթել ընտրություններում: Զարմանալի է, որ երկրաշարժի աղետալի հետևանքներից հետո Թուրքիայի ներկայիս վարչակարգը կարողացավ պահել իշխանությունը: Հաղթանակից հետո բոլորը մի մարդու նման սկսեցին շնորհավորել Էրդողանին, որը 5 տարի շարունակ ևս պետք է ղեկավարի մոտ 86 միլիոնանոց երկիրը: Առաջին շնորհավորղների շարքում էր խաղաղության դեսպան, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը, ով ամեն գնով ցանկանում է չնեղացնել մեծ եղբայր Էրդողանին:
Չնայած ՀՀ երիտիշխանությունների՝ թուրքերի նկատմամբ ունեցած համակրանքին՝ մեր հասարակությունում Թուրքիան շարունակում է ընկալվել որպես թշնամի, որը ժամանակին կազմակերպեց և իրագործեց Մեծ Եղեռնը, Արևմտյան Հայաստանի օկուպացիան, իսկ մեր օրերում արդեն իր չարաբաստիկ մասնակցույթունն ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց աղետալի դրության մեջ:
Կարելի է փաստել, որ Էրդողանը հանդիսանում է, այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղության կամ հայաթափման օպերացիայի հայրը:
Այս ամենով հանդերձ՝ նա ղեկավարում է ժամանակակից Թուրքիան, որը աշխարհի հզորագույն պետություններից է: Ի դժբախտություն մեզ՝ Էրդողանը փոխեց Թուրքիայի դեմոկրատացման ընթացքը՝ պետությունը հանձնելով իսլամիստների ձեռքը. քաղաքականություն, որի պտուղները մենք շարունակ զգում ենք մեր մաշկի վրա:
Ինչևէ, մեզ մնում է զգոն լինելով հաշտվել էրդողանյան իրականության հետ, իսկ այդ իրականությունը կարելի է ներկայացնել թվային տվյալների օգնությամբ.
Գծապատկեր 1. Թուրքիայի դերը աշխարհում՝ ըստ մի շարք առանցքային ցուցանիշների
Թուրքիայում ապրում է աշխարհի բնակչության 1.08%-ը:
Թուրքիային է պատկանում աշխարհի ՀՆԱ-ի 2.2%-ը: Համեմատության համար նշենք, որ օրինակ Իտալիային պատկանում է համաշխարհային ՀՆԱ-ի 1.8%-ը, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային՝ 2%-ը:
Թուրքիային է պատկանում աշխարհի արտահանման ծավալների 0.95%-ը և ներմուծման ծավալների՝ 1.09%:
Ընտրվելուց հետո Էրդողանը իր ելույթում կոչ է անում համախմբվել, որպեսզի հնարավոր լինի համատեղ ուժերով վերականգնել ավերիչ երկրաշարժի հետևանքները, խոստումներ են հնչում գնաճի բարձր մակարդակի դեմ պայքարելու:
Նկատենք, որ 2023թ-ի ապրիլին գնաճը երկրում կազմել է մոտ 44%: Սա այն պայմաններում, երբ 2022թ-ի 4-րդ եռամսյակում Թուրքիայում արձանագրվել է 3.5% տնտեսության աճ և 10.2%՝ գործարզկության մակարդակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում