Երբևիցե նման ծավալի աջակցություն ԼՂ-ին չի տրամադրվել. նախարարը՝ Արցախին տրամադրված վարկի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

2022 թվականին Հայաստանը Արցախին 176 մլրդ դրամի վարկ է տրամադրել։ Ազգային ժողովում 2022թ.–ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկությունը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Արցախին տրամադրված վարկը կազմել է 176 մլրդ դրամ, որը բարձր է եղել նաև պլանավորածից։ Երբևիցե նման ծավալի աջակցություն Լեռնային Ղարաբաղին չի տրամադրվել»,– ասաց նախարարը։

Նա տեղեկացրել է նաև, որ պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ, իսկ դոլարով արտահայտված՝ 10 մլրդ 637 մլն դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով