Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել գրեթե 45 հազար տրանսպորտային միջոց

1 Min Read

Հայաստան վերջին 5 տարվա կտրվածքով ներմուծվել է 346 հազար 631  տրանսպորտային միջոց, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտնել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

«2022 թ. ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց, 2021-ին՝ 21 հազար 842: Իսկ 5 տարվա կտրվածքով ունենք 346 հազար 631 ներմուծված տրանսպորտային միջոց»,-ասաց Ֆիդանյանը՝ հավելելով, որ դա չի կարող ազդեցություն չունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշի վրա:

 

Share This Article