Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Այս մասին ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը։
«Դա պետք է տեղի ունենա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մենք պատրաստ ենք շատ արագ վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում