Գնաճը կազմել է 3.2 տոկոս. նկատվում է կայունացում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական բարձր աճ է գրանցվել, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ  ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր  ցուցանիշ է», – նշեց նա:

Գնաճը 3.2 տոկոս է: Ըստ վարչապետի`գնաճի որոշակի կայունացում է նկատվում:

«Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է  բյուջեով կանխատեսված ու նախատեսված  ցուցանիշներին ու, հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի», – նշեց վարչապետը:

Շահութահարկի գծով վճարումները 2022թ–ին ավելի քան 3 անգամ գերազանցել են 2021թ–ի ցուցանիշը։

«2023թ–ի ապրիլ ամսին հավաքագրվել է 296.8 մլրդ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում` անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ։ ՀՀ–ում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով