Թեժ գծից եկած զանգերը ձեր Աստվածաշունչն են. Տիգրան Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետարանում ընթանում է ավագանու գործակարգավարական նիստը, որը վարում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հայտնեց, որ թեժ գիծ ահազանգ է եղել ծառերը հատելու վերաբերյալ: Նա ընդգծեց, որ թեժ գծի ահազանգերին պետք է արագ արձագանքել․ «Թեժ գծից եկած զանգերը ձեր Աստվածաշունչն են, դրանից կարևոր բան չկա, եթե  նույնիսկ ես եմ բան ասում, թեժ գծից եկած զանգն  ավելի կարևոր է»։

Քաղաքապետարանի պաշտոնյաներից Գրիգորյանը հայտնեց, որ թեժ գիծ եղել է զանգ երկու անգամ, և տեխնիկական խնդիր է եղել թեժ գծի և տարածքի տեսուչի հետ կապ հաստատելու մասով՝ հավաստիացնելով, որ խնդիրն այսօր ևեթ կուղղվի։ Ավինյանը դժգոհությւոն հայտնեց, որ փաստորեն այս տեխնիկական խնդրի պատճառով հաստաբուն բարդիներ են հատվել և որ պետք է սկսել ծառայողական քննություն՝ պարզելու՝ ում պատճառով է տեխնիկական խնդիրը

«Ես վստահ եմ, ուղղակի հենց այնպես չեն հատվել, մեկի մտքով անցել է, որ այդ հողի այդ հատվածը ինքը կարողանալու է զավթել, մի հատ ուղարկեք ձեր տղաներին, պարոն Ղուկասյան ու եթե այդ տարածքում ցանկապատված տարածք կլինի, մաքրեք․ որևէ մեկի մտքով չանցնի, որ էս մեթոդով կարողանալու  են հողազավթումներ անել»։

 

Կիսվեք այս հոդվածով