Չարլի Չապլինի 70 ամյակի ազդեցիկ ճառը ստիպում է յուրաքանչյուրին մտածել, թափանցել սեփական ներաշխարհ ու վերաիմաստավորել կյանքը
Չապլինի ճառը մինչև օրս համարվում է պատմության ամենաազդեցիկ ճառերից մեկը։
« ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՍ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և չնայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով նկատեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին: Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել, և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից և այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս: Այդ պահից սկսած` ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ, ես հասկացա, որ իմ սեփական մտքերը կարող են ինձ անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բայց ես կապեցի այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց և մեր հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա ԿՅԱՆՔՆ է»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում