Շրջափակման հետևանքով շինարարության ոլորտը կտրուկ անկում է գրանցել. Արցախպրես

1 Min Read

Այսօր՝ մայիսի 26-ին, Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն ամփոփել է Արցախում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96,6 տոկոսը:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու  պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝  9,1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75,1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14,5%-ը` բնակչության, 5,5%-ը՝ մարդասիրական օգնության, 3,9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով:

«Հանրապետությունում իրականացված շինարարության 42,5%-ը  բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը` փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5,7%-ը` մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3,6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31,4%-ը՝ Մարտունու, 26,9%-ը՝ Ասկերանի, 1,7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մ.Մինասյանը։

Share This Article
113 Comments