Առևտրաշրջանառություն, արտահանում, ներմուծում. ինչպիսին են ապրիլի ցուցանիշները

26 Մայիսի, 2023
1 Min Read
Առևտրաշրջանառություն, արտահանում, ներմուծում. ինչպիսին են ապրիլի ցուցանիշները

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 12.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️առևտրի շրջանառություն՝ 28.9%,
✔️ծառայություններ՝ 20.4%,
✔️շինարարություն՝ 19.3%,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.8%-ով։

2023թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 83.5%-ով. արտահանումն աճել է 81.3%-ով, իսկ ներմուծումը՝ 84.7%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով:
Կիսվեք այս հոդվածով
1 Comment