Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Պատժամիջոցների թարմացված ցուցակներում ներառված են Ռուսաստանից 17 ֆիզիկական անձինք և 78 կազմակերպություններ, որոնց ակտիվները Ճապոնիայում սառեցվում են։ 80 կազմակերպությունների նկատմամբ արտահանման սահմանափակումներ կգործեն։
Կազմակերպությունների թվում են «Սվյազ» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Մետեոր» գործարանը, ավիաարդյունաբերական և պաշտպանական արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ։
Արտահանման սահմանափակումները կգործեն Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ավտոմատիկա կոնցեռն» բաժնետիրական ընկերության, ԿԱՄԱԶ ընկերության, «Սկոլկովո» հիմնադրամի և ուրիշների նկատմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում