«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյոնքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ, հայտնում են Շրջակա միջավայի նախարարությունից:
Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:
Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով, դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։
Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում