Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Իրավական ակտի ընդունման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական և բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը և ապահովելով բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրումն` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների:
Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
Արդյունքում նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում