«Անհրաժեշտ է ապահովել տնտեսվարողների ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում»․ Լիզա Գրիգորյանն ընտրվեց դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ազգային ժողովի նիստում Լիզա ճաղարյանը փակ, գաղտնի քվեարկությամբ  ընտրվեցՎճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով դատավոր։

Դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին։

«Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման հետադարձ ուժի կիրառման հարցին, Վենետիկի հանձնաժողովն ուղիղ նշել է, որ այդքան հետ գնալը՝ մինչև 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետև շատ երկար ժամանակ է»։

Դատավորը նշեց՝ հասկանալի է, որ եթե գործ ունենք ապօրինի գույքի հետ, այն ենթադրում է անցյալում տեղի ունեցած գործողություն։ «Եվ այս օրենքի նպատակը նաև այն է, որ անցյալում տեղի ունեցած սխալներն ուղղվեն։ Բայց դա պետք է տեղի ունենա որոշակի ժամկետային սահմանափակումները հաշվի առնելով։ Այդ սահմանափակումները հաշվի չառնելը կարող է հասցնել արդար դատաքննության իրավունքի խախտման»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով