Ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Քերոբյան

1 Min Read

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 25-ի նիստում հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Այս գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թ-ին հասցնել 40 մլրդ դրամի:

Հիշեցնեմ, որ 2022թ-ին նույն ցուցանիշը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, այսինքն, մոտ 4 անգամ արտադրության ծավալները բարձրացնելու մասին է խոսքը:

Իսկ արտահանման ծավալները, ըստ նախարարի, նախատեսվում է հասցնել ՝ 25 մլրդ դրամի, որը 2022 թ-ից մոտ 5 անգամ ավելին է:

Այս ծրագրի  բյուջեն կազմելու է մոտ 2,5 մլրդ դրամ, բայց որոշ ծրագրեր իրականացվելու են արդեն գործող ծրագրերի շրջանակներում

Կիսվեք այս հոդվածով