Որքան է աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարությունը. Որ երկրներում են ձգվում դրանց զգալի մասը

2 Min Read

Յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություններից մեկը պիտի լինի բարեկարգ  ճանապարհներ ունենալը։


Յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն


Դրանք անհամեմատ հարմարավետ են դարձնում մարդկանց կյանքը: Չնայած  Հայաստանում վարորդները պետք է տիրապետեն հատուկ հմտությունների`բազմաթիվ հավանական ու անհավանական փոսերը շրջանցելու համար:

Իրականում ճանապարհների նման անմխիթար վիճակ առկա է ոչ բոլոր երկրներում: Հատկապես զարգացած երկներում կարողացել են հասնել ճանապարհների որակի էական բարձրացման, ինչի արդյունքում էլ էապես բարձրացել է նաև տնտեսության արդյունավետությունը:

Նկատենք, որ աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտավորապես կազմում է 21,600,700 կմ: Այս ճանապարհների զգալի մասը տեղաբաշխված է հետևյալ երկներում.

Գծապատկեր 1. Աշխարհի ճանապարհների ընդհանուր երկարության ծավալներում ամենամեծ մասնաբաժին ունեցող երեք երկները

Պարզվում է՝ ԱՄՆ-ում է գնտվում աշխարհի ճանապարհների 14.3%-ը կամ  3,097,278 կմ-ը:

Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը` 7.9% մասնաբաժնով, որը կազմում է 1,709,997 կմ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը 4.9% մասնաբաժնով կամ 1,052,718 կմ: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Հայաստանում են գտնվում աշխարհի ճանապարհների ընդամենը 0.05%-ը կամ 9,888 կմ-ը:

Աշխարհում ընդունված է ճանապարհները բաժանել 4 հիմնական խմբի՝ հիմնական, երկրորդական, երրորդական և տեղական:

Նկատենք, որ հիմնական ճանապարների առավելագույն երկարությամբ առաջին տեղում է Չինաստանը՝ 683.248 կմ:

Երկրորդական և տեղական ճանապարհներով առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 898,873 կմ և 1,789,534 կմ երկարություններով:

Երրորդական ճանապարհներով առաջին հորիզոնականում է Արգենտինան՝ 534,876 կմ:

Նկատենք, որ Հայաստանում հիմնական ճանապարհների երկարությունը կազմում է 1,231 կմ, երկրորդականինը՝ 2,874 կմ, երրորդականինը՝ 1,578 կմ, և տեղականինը՝ 4,205 կմ:

Մի հետաքրքիր փաստի վրա ուշադրություն դարձնենք, որ Մերձավոր Արևելքի երեք երկներում՝ Բահրեյն, Քուվեյթ և Քաթար, ընդհանուր ճանապարհների զգալի մասնաբաժինը պատկանում է հիմնական ճանապարհներին:

Մասնավորապես, Բահրեյնում բոլոր ճանապարհները հիմնական են, Քուվեյթում հիմնական են երկրի ճանապարհների 81%-ը և Քաթարում՝ 62%-ը:

Կիսվեք այս հոդվածով