Կովը եթե ցրտին չի դիմանում, ուրեմն կով չի․ Փաշինյանն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

21-րդ դարում աշխարհում չկա որևէ անասնագոմ, որը տաքացվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հյտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը եւ երբ ես բարձրացրեցի հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ոնց է լուծվելու, փորձագետներն ասացին՝ գոմերի ի՞նչ տաքացման թեմա: Աշխարհում որտեղ կա կով, որը բնական միջավայրից չի սատկում, գոմ տաքացնել հասկացություն գոյություն չունի՝ լինի հյուսիսում, թե հարավում»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել․ . «Այն կովը, որն օրական 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չի: Նման կովը տնտեսապես վնասաբեր է: Մենք ամեն տարի գալիս, ասում ենք՝ կաթի գինը ընկավ: Լավ, օգնենք մի տարի, երկու, 5-10 տարի կաթի գինը սուբսիդավորենք, 100-200 տարի: Քանի տարի սուբսիդավորենք: Մենք ուրիշ բան ենք առաջարկում, ասում ենք՝ խելացի անասնագոմ կառուցեք: Մեր թիմակիցն ասում է՝ Գեղարքունիքում ցուրտ է, ձեռք չի տալիս: Ասեք բոլորին՝ անջատեն ջեռուցումը: Ավելորդ հոսանքին փող են տալիս, դրա համար ինքնարժեքն այնքան է բարձրանում, որ տենց գին չկա աշխարհում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն