Քաշքշուկ՝ ԱԺ-ում․ ներս եկան անվտանգության աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ազգային ժողովի դահլիճում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո հրմշտոց սկսվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին՝ հրահանգելով հեռացնել պատգամավորին դահլիճից։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում Արմեն Դանիելյանի թեկնածությունը։ Նա անցած տարի քննել էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի գործը և կալանավորման որոշում կայացրել։ Պատգամավորը, իր ելույթից հետո ցած իջնելով ԱԺ ամբիոնից, հորդորեց դատավորին նայել իր աչքերի մեջ, ինչից հետո սկսեց վիճաբանությունը։

Մանրամասները՝ պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հրապարակած տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով