Երևանի ավագանու որոշմամբ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ են տրամադրվել՝
▪️Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված,
ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին:
Ինչպես նաև՝
▪️1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին,
▪️Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու ընթացքում մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու,
▪️հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված,
▪️անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին: