Կյանքն առանց այս ժամանակակից տեխնոլոգիաների՝ արդեն անհավատալի ու անհավանական է թվում մեր օրերում, մինչդեռ կար ժամանակ՝ մարդկությունն ապագայի տեխնոլոգիաների մասին զարմանալի բացահայտումներ էր անում միայն ամերկյան ֆիլմերից. դրանք, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից էին թվում:
Ներկայումս, երբ մարդկությունն ամբողջովին ներքաշված է նոր տեխնոլոգիաների տիրույթ, շատ դժվար է արդեն պատկերացնել կյանքը, օրինակ, առանց ինտերնետի:
Երևանում, Գյումրիում, Վանաձորում կգործարկվի կապի 5G ցանց
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում 2022թ-ին ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակը Հայաստանում կազմել է 3,309.7 հազ: Վերջինս 2021թ-ի համեմատ աճել է 6.7%-ով: Այստեղ զգալի է լայնաշերտ ինտերնետ հասանելության բաժանորդների թվաքանակը 3,508 հազ.: Վերջինս 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 11.7%-ով:
Այս մասով առանձնացնում են շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակը, որը 2022թ-ին կազմել է համապատասխանաբար 2,997.2 հազ և 510.8 հազ: Նկատենք, որ շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է համապատասխանաբար 12.1%-ով և 9.5%-ով:
Շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակը կարելի է տրոհել՝ ըստ միացման տեխնոլոգիաների.
Գծապատկեր 1. Շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակի բաշխումը՝ ըստ միացման տեխնոլոգիաների
Ինչպես ցույց է տրված Գծապատկեր 1-ում, բաժանորդների 92%-ը նախընտրում է միացման 3G, 4G և 4G+ հեռախոսասարքերով տարբերակը: Այս տարբերակով միացման բաժանորդների թվաքանակը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 14.1%-ով:
Մյուս կողմից, ըստ միացման տեխնոլոգիաների, կարելի է բաշխել նաև ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակը.
Գծապատկեր 2. Ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թվաքանակի բաշխումը՝ ըստ միացման տեխնոլոգիաների
Այս դեպքում բաժանորդների 79%-ը միանում է օպտիկամանրաթելային ցանցի (FTTx) տեխնոլոգիայով: Նշենք, որ այս տեխնոլոգիայով միացման բաժանորդների թվաքանակը 2021թ-ի համեմատ աճել է 29.8%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում