Ի՞նչ ցուցանիշ է գրանցել Հայաստանի ՀՆԱ-ն 2023թ․-ի առաջին եռամսյակում

1 Min Read
2023թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 788 մլրդ 233.7 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 484 մլրդ 336.9 մլն ՀՀ դրամի համեմատ: Այս մասին նշվում է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում:

2023թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 12.1%-ով:
 2023թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 600 հազար 240 ՀՀ դրամ, իսկ նախորդող տարվա նույն ժամանակահատվածում՝ 501 հազար 211 ՀՀ դրամ:
Կիսվեք այս հոդվածով